Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ

Written by

in

Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջԱդրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ միակ կարևոր հարցը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Խոսելով խաղաղության համաձայնագրի մասին՝ նա նշել է.

«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով. որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։

Սա Հայաստանի ներքին գործընթաց է, և դրա իրականացման ժամկետ սահմանելը մեր վերահսկողությունից դուրս է։ Ես չէի ցանկանա մեկնաբանել այսօր ներկայացված Հայաստանի Սահմանադրության առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարց է։

Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Հրապարակված տեքստից դատելով՝ այն ներկայումս նման պահանջներ չի պարունակում»,-հայտարարել է Բայրամովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *