Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան

Written by

in

Իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2020 թվական – “Կգա մի ժամանակաշրջան, երբ արկածախնդիրները հայկական պետականությունը կփորձեն տանել կամ կտանեն տարրալուծման ճանապարհով: Նման պայմաններում Սահմանադրությունը կարող է դադարել գործել (Սահմանադրությանը ներհատուկ է նոր խմբագրությամբ շարադրելով այն փաստացի դադարեցնելու հնարավորությունը), մինչդեռ հայ պետականության հավերժական և անծախ (անսպառ) երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է: Բոլոր իրավիճակներում այն անխուսափելիորեն կհանդիսանա անօտարելի, սակայն կորցված պետականությունը վերականգնելու հիմք: Անկախության հռչակագիրը պետականախնդրության ակտ է՝ տարրալուծված պետականությունը վերագտնելու և վերականգնելու մեծահռչակ պահանջ է”:

Արթուր Ղամբարյան «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը՝ պետականապահպանության անանց երաշխիք» // Բանբեր Արդարադատության ակադեմիայի, 2020, № 2 (4), էջ 36:

Ավելացում՝ Անկախության հչռակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ անբաժանելի մասը»,- գրել է նա։

դիտվել է 4 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *