Փաշինյան. «TRIPP-ը կարեւոր նշանակություն կունեն ամբողջ աշխարհի համար»

Written by

in

«TRIPP նախագիծը կարեւոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլեւ՝ ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: 
Սա հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները:  
TRIPP-ը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա»,- ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«TRIPP նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական առաջխաղացման գործում եւ էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը եւ ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարեւոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը եւ դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության եւ ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *