Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Written by

in

Բարեշնորհ Եղիշե սարկավագ Սարգսյանը վերակոչվեց Տեր Հովակիմ քահանա, Արսեն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Ռաֆայել քահանա, Հովհաննես սարկավագ Էվինյանը՝ Տեր Միքայել քահանա, Հովհաննես սարկավագ Թորոսյանը՝ Տեր Լևոն քահանա, Քաջիկ սարկավագ Եղոյանը՝ Տեր Սուքիաս քահանա, Արմեն սարկավագ Դիշլանյանը՝ Տեր Սեդրակ քահանա, Օնիկ սարկավագ Տեր-Բարսեղյանը՝ Տեր Մինաս քահանա, Նարեկ սարկավագ Թեմուրյանը՝ Տեր Թովմաս քահանա և Դավիթ սարկավագ Սերգեյենկոն՝ Տեր Բենիամին քահանա։ 
Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը:
Տեր Սուքիաս, Տեր Սեդրակ և Տեր Բենիամին քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *