Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան

Written by

in

ՀՀ Սահմանադրության նախորդ և ներկայիս տեքստերի համեմատությունից երևում է, որ փոփոխությունը միայն խմբագրական չէ․ փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիաննա Գասպարյանը։

«1. Հանված է՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները. 2. Հանված է՝ Համազգային նպատակները,

3. Հանված է՝ ինքնիշխան պետության վերականգնման՝ ազատամարտ նախնիների սուրբ պատգամը,

4. Հանված է՝ Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը նվիրվածությունը,

5. Հանված է՝ սերունդների ազատության ապահովումը,

6. Հանված է՝ ընդհանուր բարեկեցությունը,

7. Հանված է՝ քաղաքացիական համերաշխությունը,

8. Հանված է՝ հավատարմությունը համամարդկային արժեքներին…. սա դեռ միայն նախաբանում»,-գրել է պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *