Երևանյան լճի հարևանությամբ բшխվել են 2 «Mercedes»-ները, «Nissan Tida»-ն, «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2107»-ն, կա 1 զnհ, 3 վիրավnր

Written by

in

Երևանյան լճի հարևանությամբ բшխվել են 2 «Mercedes»-ները, «Nissan Tida»-ն, «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2107»-ն, կա 1 զnհ, 3 վիրավnրՆոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Մինչ վթարի վայր կժամաներ քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարված ավտոմեքենաներից «Kia»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց անցել մայթով, ապա բազալտե եզրաքարին վրայով և բախվել «Լվա ինքդ»-ի պաշտպանիչ պատին՝ մասամբ վնասելով այն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *