Արսեն Լևոնյան․ հեռախոսային օպերատորները պետք է դադարեցնեն նախկինում օգտագործված համարների վերավաճառքը
Արսեն Լևոնյանը Facebook-ի իր էջում բարձրաձայնել է նախկինում օգտագործված հեռախոսահամարների վերավաճառքի հետ կապված հնարավոր կիբերանվտանգության ռիսկերի մասին։
Նրա խոսքով՝ Viva, Ucom և Team Telecom Armenia օպերատորները նոր բաժանորդներին չեն տրամադրում տեղեկություն համարների նախկին օգտագործման պատմության վերաբերյալ։
Լևոնյանը նշում է, որ նման համարներ ձեռք բերած քաղաքացիները կարող են բախվել նախկին բաժանորդներին հասցեագրված զանգերի, հաղորդագրությունների, բանկային ծանուցումների, սոցիալական ցանցերի հաշիվների վերականգնման փորձերի և հնարավոր խարդախությունների հետ։Նա պահանջում է, որ հեռահաղորդակցության օպերատորները վերանայեն համարների վերաշրջանառության քաղաքականությունը՝ ապահովելով բաժանորդների թվային անվտանգությունը։
Ambion.news
Leave a Reply