Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն անում է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ։ Կանխավարկածն ակնհայտ այն է, որ Լեբարեդյանը նույնիսկ չի էլ փորձի հետաքրքրվել իրական վիճակագրության պատկերով, որովհետեւ այդ դեպքում կպարզվի, որ Խորհրդային տարիներին կառուցապատման տարեկան տեմպը ներկայիս տեմպից եղել է մոտ 1 ու կես անգամ ավելի։ Բայց, դե առաջին ագամը հո չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը, ըստ էության, ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ընդ որում, Խորհրդային Հայաստանում կառուցված բնակարանները տրվում էին քաղաքացիներին գրեթե անվճար։ Այսօր քաղաքացիները տասնամյակներով պետք է «տրվեն» բանկերին, եթե ուզում են գնել բնակարան»։
դիտվել է 19 անգամ
Leave a Reply