Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ

Written by

in

Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆը պաշտոնապես հայտնեց, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու:

«Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ․․․ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին»,- սոցցանցի իր էջում գրել է Ջորկաեֆը։

Նշենք, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին։

դիտվել է 11 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *