Մելանյա Թրամփը հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում զինшդադար կկնքվի

Written by

in

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ մինչև Գրիգորյան տոմարով դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծնունդը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրակի դադարեցման վերաբերյալ նոր համաձայնագիր ձեռք կբերվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահի կնոջից հետաքրքրվել են, թե ինչ կցանկանար ստանալ որպես նվեր Սուրբ Ծննդյան առթիվ։

«Իհարկե, խաղաղություն ամբողջ աշխարհում։ Բայց նախևառաջ ես կցանկանայի ավելի շատ հրադադարներ։ Մենք կկարողանայինք դա շատ արագ անել՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի ցանկության դեպքում։ Գուցե Սուրբ Ծննդից առաջ մենք ևս մեկ հրադադար ունենանք»,- պատասխանել է նա։

Մելանյա Թրամփը «մեծ հաջողություն» է անվանել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում հումանիտար գործողության անցկացումը։

Նշենք, որ հոկտեմբերի վերջին նրա աջակցությամբ Մոսկվան և Կիևը համաձայնել էին այդ քաղաքում դադարեցնել կրակը՝ հումանիտար գործողության անցկացումն ապահովելու համար։ ՌԴ զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, լռության ռեժիմ էին սահմանել խերսոնյան ուղղությամբ՝ Ալյոշկիում հումանիտար առաքելության նախապատրաստման կապակցությամբ։ Հոկտեմբերի 30-ին տեղի բնակիչներին բաժանվել էր մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն, իսկ ցանկություն հայտնած բոլոր անձինք կարողացել էին անարգել մեկնել ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։

դիտվել է 5 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *