Մխիթար Գոշի «իրավական սահմանները»՝ Բեռլինում․ Ռուբեն Մելիքյանը հրավիրում է զուգահեռներ փնտրելու, իսկ չպատասխանված հարցերը մնում են

Written by

in

Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում հրավիրում է Գերմանիայում բնակվող հայերին նոյեմբերի 22-ին Բեռլինում մասնակցելու իր հեղինակած՝ «Հայոց Դատաստանագիրք ըստ Մխիթար Գոշի. նախադրության մեկնություն» մենագրության շնորհանդեսին։

Մելիքյանը խոստանում է քննարկել Մխիթար Գոշի ժամանակների և մեր օրերի միջև առկա զուգահեռները, ինչպես նաև իրավական սահմանների կարևորությունը։ Իսկ եթե որևէ հարցի պատասխան չունենա, օգնության կհասնեն ընկերները՝ Արսենն ու Վարազդատը։

Ինչ խոսք, իրավական սահմանների մասին խոսակցությունը միշտ էլ հետաքրքիր է, հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունն ակնկալում է պատասխաններ ոչ միայն գրքերի էջերից, այլև իրական կյանքում տեղի ունեցող իրավական հարաբերությունների վերաբերյալ։Մնում է հուսալ, որ Բեռլինում քննարկումը չի սահմանափակվի պատմական զուգահեռներով, և ներկաները հնարավորություն կունենան բարձրաձայնելու նաև ժամանակակից իրավապաշտպանության ամենաանհարմար հարցերը։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե որքանո՞վ պատրաստ են բանախոսները պատասխանել ոչ միայն նախապես հարմարեցված, այլև անսպասելի հարցերի։

Ambion.news

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *