«Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան

Written by

in

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այստեղ կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է։ Մենք ունեինք ռուսահայաստան և թուրքահայաստան՝ երկու տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներ՝ երկու տարբեր քաղաքական ու գոյութենական իրականություններով։ Ընդ որում, Օսմանյան կայսրության հայությունը թվով ավելի մեծ էր, քան Ռուսական կայսրության հայությունը։
Արևելյան Հայաստանում, չնայած ցարական իշխանությունների սահմանափակումներին, հայերի ազգային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքը շարունակեց զարգանալ։ Այստեղ պահպանվեց այն քաղաքական ու հասարակական միջավայրը, որի վրա հետագայում հնարավոր դարձավ կառուցել պետականությունը (մեկ այլ առիթով այս ենթաշերտն էլ կբացենք)։
Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում պատկերը բոլորովին այլ էր։ Հայկական բնակչության հետ վերացվեց նաև նրա տնտեսական ու մշակութային ներկայության զգալի մասը։
Հայկական կապիտալը, հողային սեփականությունը, առևտրային ձեռնարկությունները, բանկային միջոցներն ու անշարժ գույքը դարձան պետական բռնագրավումների և յուրացման առարկա։ 1915 թվականից հետո այդ գործընթացը համակարգված բնույթ ստացավ։ Հայկական ունեցվածքի բռնագրավումը ծառայեց նաև նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմանը՝ նախկին հայկական սեփականությունը փոխանցելով մահմեդական բնակչությանն ու թուրքական տնտեսական շրջանակներին։ Սա միայն ունեցվածքի կողոպուտ չէր. այն հայկական տնտեսական դասի վերացման և Օսմանյան կայսրության տարածքում հայկական կապիտալի պատմական դիրքերի ոչնչացման քաղաքականություն էր։
Նույն ճակատագրին արժանացան հայկական եկեղեցիները, վանքերը, դպրոցներն ու մշակութային կենտրոնները։ Մի մասը ոչնչացվեց, մյուսները վերածվեցին մզկիթների կամ այլ նշանակության կառույցների, շատերը մնացին առանց համայնքի և աստիճանաբար կործանվեցին։
Շատ կարևոր է այս ամենի աշխարհաքաղաքական կողմը: Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում հայկական պետականության վերականգնման հնարավորությունը բացվեց այն տարածքում, որտեղ հայությունը պահպանել էր կազմակերպված հասարակական և քաղաքական ներուժը։ Ռուսական կայսրությունը, իհարկե, հայերի համար երբեք անվերապահ բարեկամ չի եղել. այն առաջնորդվել է սեփական կայսերական շահերով, սահմանափակել հայկական ինքնավարության հնարավորությունները, իսկ 1903 թվականին նույնիսկ բռնագրավել Հայ եկեղեցու գույքը։ Սակայն այդ ամենը չի վերացնում երկու պատմական իրականությունների տարբերությունը։
Հայկական քաղաքական միտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում տեսնում էր հնարավոր աշխարհաքաղաքական հենարան՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայության ազատագրման և պետականության վերականգնման համար։ Այդ հաշվարկը կարող էր համընկնել ռուսական շահերի հետ, կարող էր նաև հակասել դրանց, բայց դրա հիմքում հայկական ինքնուրույն պետականության նպատակն էր։
Նիկոլի այս թեզը բնավ պատահական պատմական դիտարկում չէ։ Այն տեղավորվում է մի ավելի լայն քաղաքական գծի մեջ, որի նպատակն է հայկական ազգային հիշողությունը վերանայել, պատմական հակասությունները ներկայացնել որպես արտաքին ազդեցության արդյունք և հայ-թուրքական հարաբերությունների ներկա օրակարգը ազատել պատմական պատասխանատվության հարցից։ Երբ սեփական ժողովրդի պատմական փորձը ներկայացվում է որպես ուրիշների ներշնչած թշնամանք, դրանից շահում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ այն քաղաքական օրակարգը, որի համար այդ հիշողությունը խոչընդոտ է»։

դիտվել է 20 անգամ

Լրահոս


«Արա Նիկո՛լ, դու բերդում «աբսլուգից» վատ վիճակում ես եղել, ասեմ՝ ով ես եղել». Դավիթ Մկրտչյան (video)



Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման



«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան



Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video)



«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան



«Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան



«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան



Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում



ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում



«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան



Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․



«Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան



«Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա»․ Ոսկան Սարգսյան



«Նիկոլի հետ հանրաքվեի գնալը նույնն է, որ գայլը ոչխարին հրավիրի իր տուն ընթրիքի»․ Ռուբեն Մխիթարյան



Ասեմ՝ Մոսկվայում մեծ վեճ է լինելու Պուտինի և Փաշինյանի միջև․ սպասե՛ք․․․ Հարութ Սասունյան (video)



«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան



Կոռուպցիա Դատախազությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում. Փաստաբանն ահազանգում է (video)



Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է



«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան



Տվե՛ք ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի ՊՆ վիճակագրությունը կամ հերքեք դատախազությանը (video)



Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում



Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր.



Ես ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից



Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ



Ռուբիոն անգնահատելի է համարել

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *