«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան

Written by

in

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

 

«ՊՆ-ում 4 տարի մտածել են ու ԳՇ պետի համար «արդարացում» մտածել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» արտահայտության վերաբերյալ:

ԳՇ պետն ասում է, որ դա ասել է, որպեսզի ջերմուկցիները վերադառնան, իսկ քաղաքը զարգանա:

Եթե նման բան ասեր մի պատահական մարդ կամ շրջակա գյուղերից մեկի գյուղապետը, միգուցե, մարդիկ հասկանային, կամ թեման այսքան երկար չքննարկվեր, սակայն այս անլրջության և անհեթեթության հեղինակը երկրի թիվ մեկ զինվորականի կարգավիճակ ունեցող և գեներալ-լեյտենանտի ուսադիր կրող անձ է:

Այս մարդը վստահաբար չի էլ պատկերացնում, թե իր խոսքերն ու այսօրվա արդարացումներն ինչ ազդեցություն են ունենում ԶՈւ-ի, հասարակության և հետագա ընթացքի վրա:
Դժվար էլ տվյալ անձը գիտակցի, թե իր պահվածքը կողքից կամ բանակի ներսում որքան զավեշտալի է հնչում: Ինչ ասեմ, եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարի:

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»:

դիտվել է 17 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *