Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել

Written by

in

Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունից և զուգափայտեր մարզագործիքի վարժությունից 2 ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

«Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունում, զուգափայտեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *