«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան

Written by

in

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն․
Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Այս հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Հայաստանի նկատմամբ ներկայացվում են բացահայտ տարածքային հավակնություններ։ Մասնավորապես, այնտեղ նշվում է.
«Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ստիպված եղավ իր առաջին որոշումներից մեկը կայացնել բավականին բարդ պայմաններում, երբ հայկական զինված ստորաբաժանումները էթնիկ զտումների քաղաքականություն էին իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ և տարածքային պահանջներ ներկայացնում։ Այդ որոշումն էր Իրևանը Հայաստանին զիջելը՝ որպես մայրաքաղաք, քանի որ Բաթումիի բանակցությունների արդյունքում փոխզիջում էր ձեռք բերվել։ Այս ծանր պատմական սխալը ճանապարհ հարթեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հաջորդ ողբերգությունների համար՝ խրախուսելով հայերի շարունակական ընդարձակումը»։
Նմանատիպ ձևակերպումներ կարելի է հանդիպել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, որտեղ նշվում է.
«1918 թվականի մայիսի 28-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մահմեդական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114 հազար քառակուսի կիլոմետր»։
Արդյո՞ք սրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ անթաքույց տարածքային հավակնություններ չեն։ Սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որը հնարավոր չէ չտեսնել, եթե հատուկ որոշում չկա դա չտեսնելու։
Եթե այս ամենին գումարենք նաև «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական ծրագիրը, որի շրջանակում Հայաստանը ներկայացվում է իբր ադրբեջանական «պատմական հող», մի բան, որը պատմական որևէ հենք չունի, և որի քարոզչությունն այդ աբսուրդը ներթափանցում է կրթական հաստատություններ, դասագրքեր և հանրային գիտակցություն, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր պատմական կեղծիքներից և տարածքային հավակնություններից, այլև դրանք դարձնում է պետական քաղաքականության մաս։ Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է հարցնել՝ ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության և պետական մակարդակով ամրագրված ու քարոզվող տարածքային հավակնությունների վերանայման հարցը։
Եթե Բաքուն չի գնում իրական խաղաղության, ապա ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում պայմանագիր կնքել՝ դրա դիմաց հրաժարվելով մեր Անկախության հռչակագրից, պատմական հիշողությունից և ինքնության հիմնասյուներից»։

դիտվել է 8 անգամ

Լրահոս


«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան



Ժողովու՛րդ, էս «չզոհված դավաճանը ԱԺ-ում լաչառանում է». դու պիտի պատասխան տաս. Իշխանյան (video)



«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան



«Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան



«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան



Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում



ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում



«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան



Մի շտապեք ծաղրել կամ գոնե հիշեք, որ նույնը կատարվում է արդեն որերորդ տարին․․․



«Կա մի հանգամանք, որը Նիկոլի պատմական մեկնաբանության մեջ գիտակցված ու դիտավորյալ շրջանցվում է»․ Արմեն Հովասափյան



«Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա»․ Ոսկան Սարգսյան



«Նիկոլի հետ հանրաքվեի գնալը նույնն է, որ գայլը ոչխարին հրավիրի իր տուն ընթրիքի»․ Ռուբեն Մխիթարյան



Ասեմ՝ Մոսկվայում մեծ վեճ է լինելու Պուտինի և Փաշինյանի միջև․ սպասե՛ք․․․ Հարութ Սասունյան (video)



«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան



Կոռուպցիա Դատախազությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում. Փաստաբանն ահազանգում է (video)



Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է



«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան



Տվե՛ք ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի ՊՆ վիճակագրությունը կամ հերքեք դատախազությանը (video)



Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում



Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր.



Ես ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից



Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ



Ռուբիոն անգնահատելի է համարել



Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջ



Հզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է քաղաքը

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *