Սիրելի’ բնակիչներ.
Աբովյան համայնքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման, լուսավորության անցկացման աշխատանքները, որով պայմանավորված քաղաքի կենտրոնական փողոցներում կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Աբովյան համայնքի գլխավոր տոնածառի տեղադրմամբ պայմանավորված ս. թ նոյեմբերի 27-ից տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ է լինելու Աբովյանի համայնքապետարանի վարչական շենքի դիմահար հրապարակի երթևեկելի հատվածը։
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է ամանորյա զարդարման աշխատանքներ իրականացնել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտաում, Հատիսի, Նաիրյան, Էդ. Ավագյան, Ռոսիա, Երիտասարդական, Երևանյան, Սևանի, Սարալանջ փողոցներում, ինչպես նաև Սահմանադրության հրապարակում։
Նոյեմբերի 22-ին ժամանակավորապես մասնակի փակ են լինելու Երևանյան և Սևանի փողոցների հատվածներ, իսկ մյուս փողոցներում կատարվելիք աշխատանքների և երթևեկության սահմանափակումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի։
📍Աբովյանի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունն ու ըմբռնումը պատճառվող անհարմարությունների համար։
Leave a Reply