«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան

Written by

in

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լսեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ սպաներ են փախել։ Սպասում էի, որ գոնե բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներից որևէ մեկը համարձակություն կունենա արձագանքելու, բայց, փաստորեն, ոմանց համար պաշտոնը հայրենիքից թանկ է։
Հիմա պատասխանեմ քեզ, Նիկոլ Փաշինյան։

Եթե պատերազմի ժամանակ փախած սպաներ կան, հրապարակիր նրանց անուն-ազգանունները, թող ժողովուրդն իմանա՝ ովքեր են նրանք։ Բայց մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի ու սպայական կազմի վրա։
Թող ժողովուրդն էլ իմանա, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող և գեներալի կոչումներ ստացած մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնց գործունեության շուրջ լուրջ հարցեր կան՝ կապված հայրենիքի տարածքների հանձնման հետ։ Կիրանցի դեպքերն էլ մեր բոլորի աչքի առաջ են եղել։

Հանուն պաշտոնի ու կոչման հայրենիքի շահը ոտնահարողը զինվորական համազգեստ կրելու և գեներալի ուսադիրներ կրելու բարոյական իրավունք չունի։
Ես գնդապետ եմ, 30 տարի ծառայել եմ բանակին և թույլ չեմ տա, որ բանակի սպաների պատիվը դառնա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Նիկոլ Փաշինյան, պահանջում եմ՝ հրապարակեք պատերազմի ժամանակ փախուստի դիմած սպաների անունները, ներկայացրեք փաստերը և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին։
Իսկ այն սպաները, որոնց մեղավորությունը հաստատված է, չպետք է զբաղեցնեն պատասխանատու պաշտոններ։
Բանակը քաղաքական վահան չէ, իսկ զինվորի ու սպայի պատիվը ձեր ձախողումները ծածկելու միջոց չէ։
Ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ ենք լռելու, երբ սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հայրենիքին»։

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *