ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․ հստակեցրել է՝ ովքեր իրավունք ունեն հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից

Written by

in

ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարդան Ղուկասյանի կալանքի և նրա անունից տարածվող հրապարակումների վերաբերյալ

 

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը շուրջ երկու տարի է՝ ԱՄՆ-ում պահվում է ներգաղթային կալանքի տակ՝ առանց քրեական մեղադրանքի։ Ներգաղթային դատարանի՝ նրան երկրից հեռացնելու մասին որոշումը բեկանվել ու չեղարկվել է։ Այդուհանդերձ, Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

ԴՕԿ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի շարունակվող կալանքը համարում է անօրինական և պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներում ապրող բազմահազար հայրենակիցներին որոնք իրենց հրապարակային խոսքով, նամակներով ու մեկնաբանություններով աջակցում են Վարդան Ղուկասյանի ազատ արձակման պահանջին։

Միաժամանակ հայտարարում ենք։ Ովքեր Վարդան Ղուկասյանի անունը վկայակոչելով կամ նրա անունից հանդես գալով քննադատում են որևէ անձի, քաղաքական ուժի, այդ թվում՝ իշխանություններին,մի մասն էլ փողեր են հավաքում կամ պարոն Ցարդան Ղուկասյանի անունը շահարկելով փորձում են իրենց խնդիրները լուծեն, արտահայտում են իրենց անձնական տեսակետը։ Իսկ սպառնալիքի պատասխանատվությունը կրում է այն հնչեցնողը։ Ոչ ոք իրավունք չունի իր խոսքը, գործողությունները կամ սպառնալիքները վերագրելու Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանի անունով բացվել են հարյուրավոր կեղծ էջեր։ Նրա անունն ու լուսանկարն օգտագործելը որևէ մեկին նրա անունից խոսելու իրավունք չի տալիս։ Վարդան Ղուկասյանի անունից հրապարակային հայտարարություններ անելու լիազորությունը վերապահված է նրա փաստաբաններին և ԴՕԿ կուսակցությանը։

Լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում որպես պաշտոնական ընդունել բացառապես Վարդան Ղուկասյանի փաստաբանների հայտարարությունները ,ԴՕԿ կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան լրատվական էջում արված հայտարարությունները, ինչպես նաև’ «Ազատություն Վարդան Ղուկասյանին» ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունները։

ԴՕԿ կուսակցության լրատվական բաժին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *