«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա

Written by

in

Մենք ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանով շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է 2020 թվականին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այդ ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ, որն ընդգրկում էր համագործակցության բոլոր առանցքային ուղղությունները՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Այս ամենը, իհարկե, այսօր էլ արդիական են։

Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածությունների տակ դրված իր ստորագրությունից։ Ներկայումս, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել միմյանց հետ։ Մենք, բնականաբար, հարգում ենք այդ որոշումը և, միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հարցերի ամենալայն շրջանակում, եթե նման անհրաժեշտություն առաջանա» – նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդյոք Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

դիտվել է 9 անգամ

Լրահոս


Անկախության հռչակագիր ուրացողը, ուրանում է Անկախությունը․ Շարմազանով



Պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը․ Արտակ Բեգլարյան



«Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան



Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած․․․



«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա



Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան



Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին



Ռուսական 2 հրթիռ և մեկ ԱԹՍ է ընկել Լեհաստանի տարածք



Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան



Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն



Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել



Պատասխան՝ ռուսական հայտարարություններն



Կրեմլը կատակել է



Փաշինյանը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին



Իրաքյան Քրդստանը՝ տարածաշրջանային վերաձևումների խաչմերուկում․ Արամ Շահնազարյան



Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ



Եղբայրը դաժանաբար սպանել է 23-ամյա քրոջը



Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ



Աշխատանքային տարկետում ստացածների զորակոչի շեմը կբարձրանա



Բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են



Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն»



Ինչ փաստաթուղթ է Ռուսաստանը դրել Փաշինյանի առաջ (video)



Ինչ կար զիջելու, արդեն զիջել եք, այլևս թույլ չենք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին ու Փաշինյանին (video)



Դուք հազարավոր զոհերով եք այդ հարցը փակել․․․ Արամ Վարդևանյանի սուր խոսքը (video)



«Ալե՛ն, գնու՞մ ես Աղդամ, նայի չթքես». Նարե Սոսե (video)

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *