Պատասխան՝ ռուսական հայտարարություններն

Written by

in

Ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Հայաստան ժամանած մի խումբ ռուս զբոսաշրջիկներ պնդել են, որ իրենց ուղեբեռից թանկարժեք իրեր են պակասել։

Նրանց պնդմամբ՝ Երևանի օդանավակայանի ուղեբեռի ստացման գոտում իրենց ճամպրուկները երբեմն կիսաբաց են եղել, դրանց պարունակությունը՝ խառնված, իսկ թանկարժեք զարդերը բացակայել են։

«Արմենպրես»-ի՝ վերոնշյալ թեմայի շուրջ հարցին ի պատասխան, ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նկատեց՝ ՆԳՆ ոստիկանությունը տարբեր ավիաընկերությունների հետ կապված պարբերաբար ստանում է կորած իրերի վերաբերյալ դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվում։

«Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է օդանավակայանի գործընկերների հետ։ Սակայն ձեր նշած բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդումներ ՆԳՆ ոստիկանությունում չեն ստացվել»,– տեղեկացրեց նա։

դիտվել է 19 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *