«Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում»։Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին։
Փաշինյանի խոսքով՝ երբ հայերը երազում են ուրիշի տարածքների մասին, այլ երկրներում էլ երազում են Հայաստանի տարածքների մասին։
Նա նաև հիշատակել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ Արցախի Հանրապետության ճանաչման մասին հայտարարությունը՝ նշելով, որ այն հնչել է ընդամենը օրեր առաջ։
«Երբ որ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում»,– ասել է Փաշինյանը։
Leave a Reply