Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել հանդես գալ նման գռեհիկ պահվածքով

Written by

in

Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել հանդես գալ նման գռեհիկ պահվածքովՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղերձ է հղել Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության առիթով․

«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։

Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։

Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *