Եթե Ադրբեջանը պատերազմելու առիթ է փնտրում, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ

Written by

in

Եթե Ադրբեջանը պատերազմելու առիթ է փնտրում, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ«Ինչո՞ւ եք պատերազմով սպառնում։ Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է փնտրում, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ»։

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Պատգամավորը հարց է բարձրացրել՝ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալի՞ք է, թե՞ ոչ, և արդյոք իրականում խաղաղությո՞ւն է ցանկանում, թե՞ պատրաստվում է պատերազմի։

Վարդանյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ, ապա Սահմանադրության փոփոխության պահանջը կարող է լինել նոր զիջումներ կորզելու փորձ։

Իսկ եթե պատերազմելու մտադրություն ունի և առիթ է փնտրում, այդ առիթը կարող է գտնել՝ անկախ նրանից՝ Հայաստանը կփոխի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ։

«Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, ինքը գտնելու է։ Հիմա պատասխանեք՝ առիթ է ման գալիս, թե՞ խաղաղություն է ուզում»,– հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *