Կուսումնասիրվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական դիվանագիտության ներուժը

Written by

in

Հետազոտական ծրագրի դրամաշնորհի շրջանակում «ԱՊՐԻ Արմենիա»-ն Հայաստան կհրավիրի աշխարհի առաջատար համալսարաններում սովորող կամ հետազոտական գործունեություն իրականացնող հայ մասնագետների մեկամյա հետազոտական ծրագրին մասնակցելու համար։
2026–2027 թթ. Ծրագրին կմասնակցեն երկու հետազոտող-գիտաշխատողներ եւ մեկ հրավիրյալ ավագ հետազոտող, որոնք «ԱՊՐԻ Արմենիա»-ում կիրականացնեն քաղաքականության մշակման հետազոտություններ եւ կհամագործակցեն պետական կառույցների ու շահագրգիռ այլ կողմերի հետ։ 
Երկրորդ դրամաշնորհը կաջակցի «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձնական նախագծին՝ բարձր տեխնոլոգիական դիվանագիտության հետազոտությանը: Կուսումնասիրվեն միջազգային առաջատար փորձն ու գործելակերպերը եւ կգնահատվի, թե ինչպես կարող է Հայաստանը ռազմավարական կերպով ինտեգրել տեխնոլոգիաներն ու նորարարությունն իր դիվանագիտության եւ միջազգային դիրքավորման մեջ։
Նախագծի արդյունքում կպատրաստվի հետազոտական զեկույց, ինչպես նաեւ քաղաքականության համառոտ փաստաթուղթ՝ գործնական առաջարկություններով, թե ինչպես կարելի է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններն ինտեգրել Հայաստանի դիվանագիտական գործիքակազմում։ 
«Այս դրամաշնորհներն արտացոլում են Հայաստանն աշխարհասփյուռ հայության փորձագիտական մտքի, տաղանդի եւ ցանցերի հետ կապելու մեր հանձնառությունը։ 
Աջակցելով եւ՛ քաղաքականություն մշակելուն, եւ՛ բարձր տեխնոլոգիական դիվանագիտության վերաբերյալ հետազոտություններին՝ մենք ձգտում ենք նպաստել Հայաստանի ինստիտուցիոնալ երկարաժամկետ կարողությունների եւ միջազգային ներգրավվածության զարգացմանը», – ասել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 
«ԱՊՐԻ Արմենիա»-ն շնորհակալ է աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տալիս համաշխարհային հայ մասնագիտական ներուժը ներգրավել ազգային նշանակության հետազոտություններում՝ արձագանքելով երկրի քաղաքական փոփոխվող կարիքներին։ Այս երկու դրամաշնորհները կնպաստեն ինչպես մեր հետազոտական ցանցի ընդլայնմանը, այնպես էլ Հայաստանի առջեւ ծառացած ռազմավարական նոր խնդիրներին արձագանքելու մեր կարողությունների ամրապնդմանը», – ասել է «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *