Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Նարեկ Կարապետյանին՝ ՀԷՑ-ի կառավարման հարցով

Written by

in

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Դավիթ Ղազինյանի՝ բանավեճի հրավերին՝ առաջարկելով նրան բանավիճել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ։ Միաժամանակ Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀԷՑ-ի կառավարման շուրջ հրապարակային բանավեճ անցկացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի հետ։

«ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները գրեթե մեկ ամիս կատարած Դ.Գ.Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման շրջանում բացահայտված փաստերի շուրջ ինձ բանավեճի հրավերին ի պատասխան.

Վերջինիս առաջարկում եմ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ. Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերումը։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…

Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած Նարեկ Կարապետյանի հետ։

Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը։

Շնորհակալություն»,- գրել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *