Ուկրաինան իրավունք ունի անել այն, ինչ ուզում է իր տարածքի հետ։Նույնը վերաբերում է նաև Ղրիմի կամրջին, որը Ռուսաստանը անօրինական կերպով կառուցել է դեպի օկուպացված թերակղզի։
RBK-Ukraine-ն այս մասին հաղորդել է՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ լրագրողներին արված հայտարարությանը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը տարիների ընթացքում տասնյակ անգամներ հարձակվել է ուկրաինական կամուրջների վրա։
Հետևաբար, Ուկրաինան արդարացիորեն արձագանքում է այս գործողություններին։
«Բայց անկեղծ ասած՝ Ղրիմը Ուկրաինա է, այնպես չէ՞։ Եվ Ուկրաինայի տարածքում ամեն ինչ ուկրաինական է։ Եվ մենք մեր տարածքի հետ անում ենք այն, ինչ ուզում ենք»,–ասել է Զելենսկին՝ բացատրելով Ղրիմի կամրջին հարվածները։
Leave a Reply