The New York Times-ը հայկական ղափաման առաջարկել է որպես Գոհաբանության տոնի սեղանի գլխավոր ուտեստ

Written by

in

Ղափաման՝ ներսում բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով լցոնված, ջեռոցում կամ թոնրում պատրաստվող դդում, հայկական տոնական խոհանոցի խորհրդանիշներից է։ Այն ոչ միայն յուրահատուկ համ ունի, այլև հայկական ընտանիքում խորհրդանշում է առատություն, հյուրասիրություն և քաղցր կյանք։

Գոհաբանության տոնը նշող ամերիկյան ընտանիքների սեղանին հայկական այս ուտեստի հայտնվելը ևս մեկ առիթ է՝ աշխարհին ներկայացնելու մեր ազգային խոհանոցն ու մշակութային ժառանգությունը։

Հայկական ղափաման վաղուց է հատել Հայաստանի սահմանները՝ հայկական սփյուռքի միջոցով տեղ գտնելով նաև այլ երկրների տոնական սեղաններին։ Այն մեր խոհանոցի այն ուտեստներից է, որի միջոցով ազգային ավանդույթը վերածվում է մշակութային այցեքարտի։Հայկական համն ու ավանդույթները՝ աշխարհին ներկայացնելու ևս մեկ գեղեցիկ հնարավորություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *