Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է խաղաղության մասին համատեղ հռչակագիր, հայտնում է Կրեմլը։
«Երեք պետությունների ղեկավարները հանգամանորեն մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ և հայտնել ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանմանն իրենց հանձնառությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հռչակագրում ամրագրված են մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք առաջնորդները քննարկել են հանդիպման ժամանակ։
Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն հայտնել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձնառությունը, որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և կատարել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր հիմնարար առաքելությունը։
Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք նաև հաստատել են էներգակիրների կայուն մատակարարումների կարևորությունը։
Երեք պետությունների ղեկավարները նշել են, որ պետությունների համաձայնության սկզբունքն ու պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։ Նրանք համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանն ու նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
Առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն են վարելու միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխման շուրջ։
Leave a Reply