«Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին

Written by

in

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան «Սեբաստիա» փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

դիտվել է 7 անգամ

Լրահոս


Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է խանութի մեջ



«Լո՛խ, իսկ ի՞նչ կասեն, երբ դու այդ տարածքները հանձնես»․ Նաիրի Հոխիկյան (video)



Երևան-Կապան չվերթի ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում



Բագրատ Սրբազանի դիպուկ ու կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին ու դատախազներին (video)



«Nissan»-ը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին



ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ



Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար



Նիկո՛լ, Պուտինը հենց վինտիլը փակեց, էդ գազը «լցվելու է բերանդ»․ Աշոտ Անդրեասյան (video)



Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը



Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր. news.am



Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»



Կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին (video)



Հետ եկեք իրեն հարցեր չտալու ֆորմատին։ Թող ինքն իրեն պատեպատ, որ շան տեղ դնող չկա



Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․Հրապարակ



Ինչ երևելի հայեր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը․ Անժելա Թովմասյան (video)



Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի կարճ ու կոնկրետ. Լևոն Զուրաբյան



Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն Հարի



Մե՞զ եք դավաճանության մեջ մեղադրում․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի «երեսին նետեց փաստերը» (video)



Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. գեներալի դուստրը տեսանյութ է տարածել



Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև



Մոսկվայի հայկական գերեզմանատան գաղտնիքները ․ Անժելա Թովմասյան (video)



«Գազի գինը հենց բարձրացավ, ինչքա՞ն է կազմելու գնաճը․ ուղիղ պատասխան տվեք»․ Ղազարյանը՝ ԿԲ նախագահին (video)



Փաշինյանի յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. Արմեն Աշոտյան



«Նիկո՛լ, բա դու Ալիևի ու Էրդողանի ինչն ես քորում» (video)



«Չփորձե՛ք Նիկոլից շիզոֆրենիկ սարքել․․․»․ Անժելա Թովմասյան (video)

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *