Իմ որդին Չինաստանը համարում է «խաղալիքների դրախտ»․ Մասկ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հայտնի ամերիկացի գործարար, տրիլիոնատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին անհամբեր սպասում է Չինաստան ուղևորություններին՝ այն համարելով «խաղալիքների դրախտ»։

 

Ձեռնարկատերն այս մասին հայտարարել է Չինաստանի միջազգային առևտրի խթանման հարցերով խորհրդի նախագահ Ժեն Հունբինի հետ հանդիպման ժամանակ։

 

«Նա Չինաստանը համարում է «խաղալիքների դրախտ»։ Նրա բոլոր խաղալիքները պատրաստվում են այստեղ։ Ահա թե ինչու է նա անհամբեր սպասում Չինաստան ուղևորություններին», – նշել է Մասկը։

 

Նա հանդիպմանը բերել էր նաև որդուն, որին հարցրել է, թե արդյոք սիրո՞ւմ է Չինաստանը։ Երեխան դրական պատասխան է տվել։ Մասկն ինքն իրեն նկարագրել է որպես Չինաստանի և տեխնոլոգիայի մեծ երկրպագու։

 

Մայիսին Մասկը որդու հետ նույնպես այցելել էր Չինաստան՝ ուղեկցելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *