«Ընդդիմությանն առաջարկում եմ գնալ հանրաքվեի: Եթե ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, ես հրաժարական կտամ, եթե ժողովուրդն «այո» կասի, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- կառավարության նիստում ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ ելք կունենա հանրաքվեն, ինքը հեռանալու է.
«Մի դեպքում՝ կիսատ թողած խաղաղության օրակարգով, որովհետեւ փաստացի ստացվում է, որ առնվազն իմ մատուցմամբ այդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը: Երկրորդ դեպքում. մինչեւ հաջորդ ընտրություններ այս կարգավիճակով իրացնելով օրակարգը՝ չեմ լինում վարչապետի թեկնածու եւ խնդիրը ֆունդամենտալ լուծվում է:Սա մի բանաձեւ է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար»:
Leave a Reply