Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) գագաթնաժողովի շրջանակում:
Սա Պուտինի և Թրամփի առաջին անձնական հանդիպումն է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ Անքորիջ քաղաքի գագաթնաժողովից ի վեր: Նաև նրանց ութերորդ հանդիպումն է վերջին ինը տարվա ընթացքում (Թրամփի երկու նախագահական ժամկետում):
Երեկ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդները հնարավորություն են ունեցել կարճ զրուցել հանդիսավոր ընդունելության շրջանակում:
Նրանք ձեռքսեղմումից հետո մի քանի խոսք են փոխանակել: Ըստ աղբյուրի` պետությունների ղեկավարներն այժմ լիարժեք հանդիպում են անցկացնում իրենց պատվիրակությունների հետ:
Leave a Reply