Ինչպես հաղորդում է Ազերթաջ գործակալությունը, նրանք քննարկել են երկու երկրների միջեւ Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի շրջանակում նախագծերի իրականացման հեռանկարները:
«Քննարկվել են տարածաշրջանային կապերի, Միջին միջանցքի եւ տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների զարգացման հարցերը: Այս համատեքստում ընդգծվել է TRIPP նախագծի դերը տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ անխափան հաղորդակցության ապահովման գործում:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ», – ասված է հաղորդագրությունում:
Leave a Reply