ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ապարանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Կարեն Եղիազարյանին առնչվող քրեական գործերից մեկի դատավարությունն ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Եղիազարյանին առնչվող երկու քրեական գործ կա, որոնցից մեկով դատախազությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձում է պահանջում, մյուսով էլ՝ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ դեռևս 2021 թվականին տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում Ապարան Ջուր ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչ արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1․500․000 ՀՀ դրամ եկամտից։
Երկրորդ քրեական վարույթի շրջանակում Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել բացակայելու արգելքը, որն ավելի ուշ, վերացվել է։ Դատավոր Կարինե Դավթյանի վարույթով քննվող այս գործով դատավարությունն արդեն ավարտին է մոտենում։ NEWS.am–ը Datalex դատական տեղեկատվական հարթակից տեղեկացավ, որ նախորդ դատական նիստին, որը կայացել է նոյեմբերի 4-ին, կողմերը եզրափակիչ ելույթներով են հանդես եկել։ Փաստացի՝ մեկ տարի տևող դատավարությունն ավարտին է մոտենում․ առաջիկա դատական նիստերին, ամենայն հավանականությամբ, դատարանը որոշում կկայացնի։
Մյուս գործով, որը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի վարույթում, դատախազությունը պահանջում է Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 5 անշարժ և 6 շարժական գույք, 2 ընկերության բաժնեմաս՝ այդ թվում «Գնթունիք» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը և 639 279 621 ՀՀ դրամ։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել դեռևս 2023 թվականին, դատաքննությունը դեռևս շարունակվում է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 12 համայնքներում՝ այդ թվում Ապարանում։ Ապարանում, ի դեպ, առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն է։ Նա ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքով։
դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Leave a Reply