«Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց

Written by

in

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի բեսպրեդելը
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերար». այս ձևակերպմամբ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանին։
Այս հայտարարությամբ վարչապետը ոչ միայն կոպտորեն խախտել է Կարապետյանի անմեղության կանխավարկածը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, այլև, ըստ էության, ուղիղ հրահանգ է տվել նախաքննության մարմնին և դատարանին։
64,5 միլիարդ դրամի վնասի մասին պնդումը Քննչական կոմիտեի մեղադրանքն է, ոչ թե դատարանով հաստատված փաստ։ Ավելին, պաշտպանական կողմը պնդում է, որ Կարապետյանը չի կարող «գողանալ» իրեն պատկանող ընկերությունից, և որ ՀԷՑ-ից դեռևս ունի ստանալիք զգալի շահույթ։ Այլ խոսքով, իրավական առումով գործը զուրկ է փաստական հենքից, մինչդեռ փաստացի վարչապետն արդեն հրապարակային դատավճիռ է կայացրել։
Նույն վարքագիծն է Փաշինյանը դրսևորում նաև Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և քրեական հետապնդման ենթարկվող իր մյուս քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Այստեղ գործ ունենք դատական իշխանության անկախության և իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի համակարգային ոտնահարման հետ։
Փաշինյանն, ըստ էության, ուզուրպացրել է դատական իշխանությունը՝ իր վրա վերցնելով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ միանձնյա «դատավճիռներ» կայացնելու գործառույթը։
Ավտորիտար համակարգում նախաքննության մարմիններին վերապահված է Փաշինյանի քաղաքական մեղադրանքները «հիմնավորելու», իսկ դատարաններին՝ նրա հրապարակած «դատավճիռները» իրավական ձևակերպումներով ամրագրելու դերակատարությունը։
Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը», որն իրավական պետության հետ որևէ աղերս չունի։ Նման պրակտիկան ոչ միայն խախտում է սահմանադրական սկզբունքները, այլև համակարգված կերպով քայքայում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական հաշվեհարդարի գործիքի»։

դիտվել է 3 անգամ

Լրահոս


Եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին



«Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը». Սուրեն Սուրենյանց



Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ Նարեկ Կարապետյան



Կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ․ Փաշինյանը հոխորտում է



ԱՄՆ-ում մեղադրել են Իրանին․ ինչ են հայտարարել այս անգամ



Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը»



Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են



Փյունիկ–Նոա սուպերդիմակայություն քառորդ եզրափակիչում. հայտնի են Հայաստանի գավաթի զույգերը



Россия и Китай могут приступить к совместной разработке и производству вооружений 



Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել



Բանակում զինվոր է մահացել․ ՊՆ-ն մանրամասնում է



Բուլդոզերովա ուզում լինի, սամալյոտովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու



Բանակում զոհ ունենք․ hraparak.am



Փաշինյանի շանտաժները չեն անցնելու, Ալիևի թելադրանքով Հայաստանում սահմանադրություն չի փոխվելու․ Աննա Գրիգորյան



Ես իմ միսիան համարում եմ ավարտված



«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ Հայրապետյան



Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում



Ունենք 2 ճանապարհ․ Ճակատագրական որոշումներ պետք է կայացնենք



Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում. Սուրենյանց



Հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում



Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը



Գետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք. դրանք ընդհանուր գետեր են. Փաշինյան



Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է. Վախենամ նենց ճշմարտություն իմանաք, էլ չուզեք խոսեք. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին



Երեք պատերազմ բերած Փաշինյանն ինչ է ասել



Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել հարազատ եղբայրը

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *