Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total Chess

Written by

in

Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի նկատմամբ։

Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

Այսօր Հայկ Մարտիրոսյանը և Ռապորտը կշարունակեն պայքարը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *