Գերմանիան աջակցում է ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը

Written by

in

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Գերմանիան Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է եւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կրում է դինամիկ ու պարբերական բնույթ»։ 
Կառավարությունից հայտնում են, որ Գերմանիայի ԱԳ նախարարը «շեշտել է իր երկրի աջակցությունը ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացմանը»։ 
«Յոհան Վադեֆուլը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձեւավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *