Հասմիկ Հակոբյանը հյուրընկալել է Մալաթիայի դպրոցների աշակերտներին․ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հյուրընկալել է Մալաթիա վարչական շրջանի տարբեր դպրոցների աշակերտներին։

Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Լուսավոր, ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդները հնարավորություն են ունեցել հետաքրքիր օր անցկացնելու, շփվելու պատգամավորի հետ և նոր տպավորություններով վերադառնալու։

Նման հանդիպումները կարևոր են ոչ միայն երիտասարդների համար, այլև հնարավորություն են ստեղծում լսելու նրանց մտքերը, հետաքրքրություններն ու պատկերացումները ապագայի մասին։

Ապագան հենց այս լուսավոր երիտասարդներինն է։

Ambion.news

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *