Պետական պարտքի տոկոսների սպասարկման համար 2027թ-ին նախատեսվում է հատկացնել 416 մլրդ-ի կարգի գումար։ Այս մասին ԱԺ-ում 2027 թ-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանի հարցին։
«Ըստ էության, նաև այն հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ, թույլ է տալիս եզրահանգել, որ այս բյուջեն դասական իմաստով մեր հասարակության բարեկեցության բյուջեն չէ, այլ ավելի շատ հերթական պետական բյուջեն է։
Վստահ եմ՝ այդ թվին տիրապետում եք, ամենօրյա ռեժիմով առնչվում եք դրան, բայց ճիշտ կլինի, որ այդ թիվը դուք հնչեցնեք, ոչ թե ես, իսկ արձագանքի ընթացքում արդեն քննարկենք։
Դուք խոսեցիք նաև պետական պարտքի պորտֆելի մասին։ Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է կազմում 2027 թվականի համար պետական պարտքի տոկոսավճարների՝ տոկոսների սպասարկման համար նախատեսված գումարը՝ առանց մայր գումարի»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Ի պատասխան՝ Վարդևանյանի դիտարկմանը, Հովհաննիսյանն ասաց, որ սրանով իրենք էական հարցեր են լուծում։ «Թոշակների բարձրացումը բարեկեցության մասին չէ՞, առողջապահության համընդհանուր ապահովագրությունը բարեկեցության մասին չէ՞, կամ ենթակառուցվածքների զարգացումը, որից օգտվում են քաղաքացիների զգալի մասը՝ բարեկողության մասին չէ»,-ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ կառավարության պարտքը այս տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 51 մլրդ դրամով, ընդ որում՝ արտաքին պարտքը այդ ընթացքում նվազել է։ «Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք պարտքի կառավարաման իմաստով՝ մեր նպատակադրումներին համահունչ է, որ մեր ծախսերը պարտքի սպասարկման համար մինչև 2031 թ-ը լինեն 10 տոկոսից ցածր։ Այս տարի դա կլինի մոտ 11.5 տոկոսի մակարդակում»։
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Leave a Reply