ՀՀ–ի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի դերակատարը` Վլադիմիր Մսրյանը, ասուլիսին ասում է, որ «Մոնթե» ֆիլմի ազդեցությունն իր կյանքում շատ մեծ է. «Մոնթեի նման բացարձակ արժեքների տեր մարդուն խորը ուսումնասիրելուց հետո չի կարող փոփոխություն չլինել մարդու հայացքների, մտածելակերպի, հայրենասիրության չափի և տեսակի մեջ։
Մոնթեի կնոջ` Սեդայի դերակատար Հռիփսիմե Նահապետյանն էլ պատմում է, որ արևմտահայերեն նույնիսկ սովորելու ընթացքում չի անցել, և իր համար կարծես օտար լեզու լիներ։ «Բայց հրաշքը տեղի ունեցավ, ինձ ընտրեցին, ինչի համար շատ ուրախ եմ։ Անընդհատ ընթերցում էի, փորձում էի հասկանալ տիկին Սեդայի կերպարը»։
Ֆիլմի համար ինֆորմացիայի աղբյուր է հանդիսացել Մոնթեի կինը` տիկին Սեդան։
Leave a Reply