Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության ծրագրեր են ստորագրել մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում

Written by

in

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ռուսաստանի մշակույթի, գիտության և բարձրագույն կրթության, ինչպես նաև սպորտի նախարարների հետ։

ՌԴ մշակույթի նախարարի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է 2027-2029 թվականներին մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը։ Կողմերը կարևորել են մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայնումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ հանդիպմանը ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Քննարկվել են նաև երկու երկրների գիտական կազմակերպությունների և բուհերի մասնակցությամբ համատեղ հետազոտական ու կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՌՀՀ գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ներառելու հնարավորությունները։

ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի հետ Անդրեասյանը քննարկել է սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանության և մասնագիտական փորձի փոխանակման հարցերը։ Հանդիպման ավարտին ստորագրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2027 թվականի համագործակցության միջոցառումների ծրագիրը։

Նոյեմբերի 14-ին Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտ, որտեղ հանդիպել է տնօրեն Գրիգորի Տրուբնիկովի հետ։ Քննարկվել է հիմնարար և կիրառական գիտության ոլորտներո

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *