Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի պատմության ազգային թանգարանում բացվել է ղազախ ժողովրդի ավանդական մշակույթին նվիրված միջազգային ցուցահանդես։ Ներկայացված են 69 ազգագրական ցուցանմուշներ՝ ազգային հագուստներ, զարդեր, ձիասարք, կենցաղային իրեր, գորգագործության և գործվածքի նմուշներ։ Ցուցադրությունը ներկայացնում է Մեծ տափաստանի քոչվորական մշակույթն ու սերունդներով փոխանցված արհեստագործական ավանդույթները և այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 12-ը։
Leave a Reply