Ծնվել է 44-օրյա պատերազմում իր անմահ կյանքը հայրենիքին նվիրած հերոս Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը։ Եվ ծնողները, որպես հավերժության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, նրան ևս կոչել են Գրիգոր։
Սա պարզապես նորածնի լույս աշխարհ գալու լուր չէ։ Սա հաղթանակ է մահվան հանդեպ, հույսի վերածնունդ և վկայություն այն բանի, որ մեր հերոսների շունչը շարունակում է ապրել մեր տներում, մեր ընտանիքներում և մեր սրտերում։
Leave a Reply