Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օ

Written by

in

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի ամենագեղեցիկ, ամենաակտիվ ու ամենահիշարժան փուլերից մեկն է՝ լի մեծ երազանքներով, համարձակ նպատակներով, նոր բացահայտումներով և սեփական ապագան կերտելու վճռականությամբ։ Սա ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, մասնագիտական հմտություններ ձևավորելու, այլև որպես անհատ կայանալու, աշխարհայացք ընդլայնելու և սեփական արժեքներն ամրապնդելու կարևոր ժամանակաշրջան է։

Համոզված եմ՝ կրթված, նախաձեռնող, ստեղծագործ ու հայրենասեր երիտասարդությունն է մեր երկրի վաղվա օրվա ամենամեծ հենարանը։ Ձեր գիտելիքը, աշխատասիրությունը, նորարար մտածողությունն ու անսպառ եռանդը կարող են դառնալ այն շարժիչ ուժը, որը կբերի դրական փոփոխությունների, նոր ձեռքբերումների և զարգացման։

Մեր՝ Գորիսի համայնքային իշխանության համար երիտասարդների կրթության, ինքնադրսևորման, մասնագիտական առաջընթացի և ներուժի իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը կարևոր առաջնահերթություն է։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի համայնք, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով ու կարողություններով նպաստելու ոչ միայն սեփական հաջողությանը, այլև հայրենի բնակավայրի ու երկրի զարգացմանը։

Սիրելի՛ ուսանողներ, հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ վախեցեք մեծ նպատակներ դնելուց, եղե՛ք համարձակ, նախաձեռնող ու հետևողական։ Թող ձեր ուսանողական տարիները լինեն նոր հնարավորությունների, ձեռքբերումների, ամուր ընկերության և գեղեցիկ հիշողությունների տարիներ։

Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, ուսումնառության մեջ հաջողություններ, նպատակների իրականացում և արժանապատիվ ապագա։ Թող ձեր ստացած գիտելիքն ու կուտակած փորձը ծառայեն ի նպաստ մեր հայրենիքի զորացմանն ու բարգավաճմանը։

Շնորհավո՛ր Ուսանողության միջազգային օրը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *