Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև նախատեսվող էլեկտրական մալուխի նախագիծը, ինչպես նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիրը։
Հանդիպմանն անդրադառնալով՝ Գերապետրիտիսը շեշտել է, որ «Great Sea Interconnector» (GSI) նախագիծը, որը նախատեսում է Հունաստանի և Կիպրոսի էլեկտրական ցանցերի միացում ստորջրյա մալուխով, պետք է իրականացվի անխափան և միջազգային իրավունքի համաձայն։ Նա նախագիծը կարևորել է նաև Եվրոպայի էներգետիկ շահերի տեսանկյունից։
Հունաստանի արտգործնախարարը կրկին քննադատել է Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիրը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին և իրավական ուժ չունի։
Ermenihaber
դիտվել է 6 անգամ
Leave a Reply