Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի

Written by

in

Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նուրդուզ սահմանային անցակետը վերածել երկրի խոշորագույն ցամաքային առևտրային անցակետի: Այս մասին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, հաղորդում է IRNA-ն։

Փուրմոհամադիի խոսքով՝ երկու երկրների միջև բեռնատարների երթևեկությունը պարզեցնելու համար գործի է դրված ողջ ներուժը: Իրանական կողմն ակնկալում է վերացնել առկա խոչընդոտները և առաջիկա երկու ամիսների ընթացքում բեռնատար տրանսպորտի համար սահմանի հատումը դարձնել ավելի արագ և հարմար:

Ավելի վաղ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել էին երկու երկրների սահմանին պարզեցված («կանաչ») մաքսային միջանցքի ներդրման մասին: Նոր մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ – Ագարակ (Մեղրի) սահմանային անցումում՝ բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի պարապուրդի ժամանակը կրճատելու համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուլֆայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարիի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպման ժամանակ: Կողմերը արձանագրություն են ստորագրել պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին։

arm.sputniknews.ru

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *