Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. Պեսկով

Written by

in


Շենժենում կայանալիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդ (ԱԽՏԽ) շրջանակներում նախատեսված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումն, անշուշտ, նշանակալից է։ Այն կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին, «Վեստի»-ին հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա նշանակալից հանդիպում է: Մինչ այժմ նման հանդիպումներ չեն եղել: Այսպես թե այնպես, այս հանդիպումն ինքնին կարող է ծանրակշիռ ազդակ դառնալ ողջ մարդկության համար՝ առկա խնդիրների լուծման ուղիներ գտնելու նպատակով երկխոսության անհրաժեշտության մասին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *