Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակ

Written by

in

Սիրելի՛ ուսանողներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ, ուսանողների միջազգային օրվա առթիվ։

Ուսանողական տարիները կյանքի ամենավառ, ամենահիշարժան ու միևնույն ժամանակ ամենապատասխանատու ժամանակաշրջաններից են։ Դրանք ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, մասնագիտական կայացման, այլև աշխարհայացք ձևավորելու, սեփական ուժերին հավատալու և ապագայի մեծ նպատակներ նախանշելու տարիներն են։

Դուք մեր հասարակության վաղվա օրվա կերտողներն եք, մեր համայնքի ու պետության զարգացման կարևորագույն ներուժը։ Ձեր գիտելիքը, նախաձեռնողականությունը, նորարարական մտածողությունն ու հայրենասիրությունը այն ամուր հիմքն են, որոնց վրա կառուցվելու է մեր երկրի վաղվա օրը։

Հատկապես կարևորում եմ Քաջարանի երիտասարդների ձգտումը՝ կրթվելու, առաջադիմելու, նոր հմտություններ ձեռք բերելու և իրենց գիտելիքներն ի նպաստ հայրենի համայնքի ու երկրի զարգացման ծառայեցնելու պատրաստակամությունը։

Վստահ եմ, որ անկախ նրանից, թե որտեղ եք սովորում և ինչ մասնագիտություն եք ընտրել, ձեր կապը հայրենի համայնքի հետ պետք է մնա ամուր, իսկ ձեռք բերած գիտելիքներն ու հաջողությունները՝ ծառայեն մեր ընդհանուր նպատակին՝ զարգացած և բարեկեցիկ Քաջարան ունենալուն։

Թող երբեք չպակասեն ձեր նպատակասլացությունը և դժվարությունները հաղթահարելու կամքը։ Հավատացե՛ք ձեր ուժերին, քանզի ապագան պատկանում է նրանց, ովքեր ոչ միայն ձգտում են, այլև գիտելիքով ու հետևողական աշխատանքով իրականություն են դարձնում իրենց նպատակները։

Մաղթում եմ ձեզ ուսումնական նորանոր հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և անսպառ եռանդ։

Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *