Հաքան Ֆիդան. «Թուրքիայի կենտրոնական դերը ճանաչում են բոլորը»

Written by

in

«Այս հարցում Թուրքիայի կենտրոնական դերն, անշուշտ, ճանաչում են բոլորը: Մենք պետք է ստանձնենք այդ դերին համապատասխան պատասխանատվություն, լուծումներ առաջարկենք եւ նախաձեռնենք դրանց իրագործումը», – ասել է նա «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ Բրյուսելում կայացած միջտարածաշրջանային անվտանգության եւ կապակցվածության հարցերով նախարարական հանդիպման արդյունքներով:
Նախարարը նշել է, որ կապակցվածության հարցերում անհրաժեշտ է ոչ միայն ռազմավարություններ մշակել, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար:
Ֆիդանն ասել է, որ բանակցություններին մասնակցել են Եվրամիության, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են այս տարածաշրջաններում եւ դրանցից դուրս տրանսպորտային եւ այլ կապակցվածության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ առեւտուրը, էներգետիկ մատակարարումները եւ տվյալների փոխանցումն առավել արդյունավետ ու անխափան դարձնելու ուղիները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *