Երևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-ն

Written by

in


Հասարակություն

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shmashyan.com-ը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիա տոնավաճառի խաչմերուկում, բախվել են «Ferrari» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Արդյոք նշված վթարի հետևանքով տուժածներ կան, կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարզել են վթարի հանգամանքներն ու ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը, դեռևս հայտնի չէ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *